Սյունիքի մարզի Հարժիս գյուղում դեռեւս աշնանը ինչ-որ մեկը հրդեհել էր գյուղացիներից մեկի դեզը եւ հեռացել:

Հունվարի 27-ին հրդեհային եւ անվտանգության տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ փորձագետի եզրակացությամբ դեզը հրկիզել են՝ գյուղացուն պատճառելով մոտ 1,2 մլն դրամի վնաս:

Ոստիկանները պարզել են, որ հանցավոր արարքը կատարել է նույն գյուղի բնակիչ Քաջիկ Գ.-ն եւ դեպքից հետո հեռացել գյուղից:

Ոստիկանները փետրվարի 10-ին Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի տներից մեկում հայտնաբերել են Քաջիկին եւ բերման ենթարկել ոստիկանության Գորիսի բաժին:

«Խիստ հարբած վիճակում այրել եմ խոտի դեզերը»,-ոստիկանությունում ասել է Քաջիկ Գ.-ն: