Սիրիայի Պալմիրա քաղաքի հուշարձաններին հասցավծ վնասն այնքան զգալի չէ, որքան Իսլամական պետության գրոհայինների` առաջին անգամ քաղաքը զավթելու ժամանակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Սիրիայի թանգարանների ու հնությունների բաժնի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլկարիմը:

«Մենք սպասում էինք, որ ամեն ինչ ավելի վատ կլինի: Դա դրական պահ է, այն թույլ է տալիս մեզ հուսալ, որ կկարողանանք ավարտել աշխատանքը, որը սկսեցինք Պալմիրայի առաջին ազատագրումից հետո», -հայտարարել է Աբդուլկարիմը:

Ինչ վերաբերում է գրոհայինների պատճառած վնասին` զրուցակիցը նշել է, որ նախնական տվյալներով` կարելի է խոսել միայն հին ամֆիթատրոնի վնասված ճակատային մասի ու Տետրապիլոնի վնասված սյուների մասին:

Նրա խոսքով` այն աշխատանքը, որն իրականացրել են փորձագետները մինչ ահաբեկիչների կրկնակի ներխուժումը, զրոյացված չէ:

Նա հավելել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում մասնագետների խումբը սկսկի դաշտային աշխատանքները` վնասվածքների ամբողջական պատկերը ստանալու համար:

«Մենք արագ կգնահատենք կորուստը` իրադրությունը հասկանալու համար, ապա տեղի կունենա ցանկացած շինությանը, ցանկացած նկարին, քարին ու պատկերին հասցված վնասի գնահատումը», - ասել է Աբդուլկարիմը:

Աբդուլկարիմն ասել է նաեւ, որ ընդհանուր առմամբ փորձագետների թիմի մեջ կներառվեն 400 ինժիներներ, որոնք մշտապես կապի մեջ են գտնվում «միջազգային գործընկերների հետ»: