Եթե սպարապետ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի մնային, մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու, չկասկածեք: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը:
Հարցին` ինչպիսի՞ քարոզարշավ է իրականացնելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Կխնդրեի ժողովրդին գոնե այս անգամ 2 տասնամյակ խաբվելու, գումարներ բաժանելու նման կեղծիքով, քծնանքով նորմալ երկիր չենք կարողանա կառուցել: Ես կդիմեի մեր բնակչությանը, որ ամեն մեկն իր բաժին բեռը վերցներ, եւ կխնդրեի այն մարդկանց, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայի համար, նման մարդկանց քարոզեին, որ նման ձեւով այս պետությունը չի կարա ձգի»:











