Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին տաքսու 19-ամյա վարորդի սպանությունից:

ժամը 17.45-ին ոստիկանության Թալինի  ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 20-ամյա Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 25-ամյա Վարդան Հ.-ն Երեւանի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:

Գրիգորյանի տաքսին նստել է Երեւանում, խնդրել, որ Գյումրի տանի: Ճանապարհին տեղի է ունեցել դեպքը, սպանության մանրամասները պարզվում են:

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ:

Վարդան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է: