Ալմաթայում բնակվող մի ընտանիք շատ է զարմացել, երբ խոհանոցում հետաքրքիր գտածո է հայտնաբերել։ Լվացարանակոնքում, որը լի էր կեղտոտ սպասքով, մի մեծ, մուգ, գնդաձեւ մորթե գունդ է հայտնվել, հաղորդում է Tengrinews.kz–ը։
Ավելի մանրամասն զննելով նրան՝ տանտերերը հասկացել են, որ այն ջրարջ է։ Մեկ րոպե տեւողությամբ տեսագրությունում կարելի է նկատել, որ ջրաջը շատ զբաղված է՝ այն «լվանում է» ափսեներն ու բաժակները։ Իհարկե, ոչ այնքան կոկիկ, որոշները նույնիսկ ջրարջը հասցրել է կոտրել։











