Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքին հարակից անտառներում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարզային փրկարարական վարչություն ահազանգն ստացվել է ժամը 16:09-ին: 

Ահազանգողը հայտնել է, որ այրվում է Վանաձորի  անտառаպետության 4-րդ պահաբաժնի հատվածը: Դեպքի վայր են մեկնել 12 փրկարարներ և անտառնտեսության 5 աշխատակիցներ: Մինչ այս պահը փրկարարները պայքարում են հրդեհի տարածման դեմ: 
Արդեն իսկ այրվել է շուրջ 5 հեկտար չոր խոտածածկ և անտառածածկ տարածք: Կրակը հասել է նաև եղևնիներին: Մեծ թվով ծառեր են այրվել: