Համայնքների պալատում լսումների ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծիծաղը մտահոգության տեղիք է տվել սոցկայքերի օգտատերերին, գրում է The Independent-ը:
Մեյը ժապավենում է հայտնվել բրիտանական խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ: Նրա բուռն արձագանքի պատճառն է դարձել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ելույթը, որտեղ քաղաքական գործիչը երկրի կառավարությանը մեղադրել է Սուրիայի կոմսության հետ «սիրային գործարքի» մեջ:











