Հարավաֆրիկացի Քրիս Բերտիշն աշխարհում առաջինն է թիավարությամբ հատել Ատլանտյան օվկիանոսը, հաղորդում է The Guardian-ը:
Բերտիշն իր ճամփորդությունը սկսել է 93 օր առաջ՝ Մարոկկոյի Ագադիր քաղաքից, իսկ չորեքշաբթի նա ավարտել է այն՝ հասնելով Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա կղզի:
Տղամարդը ճամփորդել է 6 մետր երկարությամբ տախտակով, որը 6 ամիս առաջ հատուկ նրա համար պատարստել է բրիտանացի նավակներ կառուցող Ֆիլ Մորիսոնը:
Նավակի առջեւի մասում գտնվող մի փոքրիկ խցում Բերտիշը քնել է: Բացի այդ, նավակի վրա եղել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ճամփորդության համար՝ GPS, ինքնակառավարում, արբանյակային հեռախոս, արեւային «պատեր», ինչպես նաեւ ջրի պաշար:
Միջինում հարավաֆրիկացին լողացել է օրական 69 կմ, իսկ ճամփորդության վերջին օրը՝ 96,5 կմ:











