Ամերիկացի գրող ու հաղորդավար Ռեզա Ասլանը քննադատությունների թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ նոր փաստագրական ֆիլում մարդու ուղեղ է կերել։
Telegraph-ը գրում է, որ CNN–ի «Հավատացյալը» նոր շարքի առաջին դրվագում հաղորդավար Ռեզա Ասլանը հանդիպել է Հնդկաստանի Ագորի քոչվոր կրոնական աղանդի անդամների հետ։ Ագորիները պաշտում են Շիվա աստվածությունը, բայց մերժում են ինդուիզմի շատ դրույթներ ու մի շարք արտասովոր սովորություններ ունեն, այդ թվում մարդակերությունը։ Ագորիների մետ հյուրընկալելու ժամանակ Ասլանը խմել է սպիրտ, որը մարդու գանգից է պատրաստված ու կերել է մարդու ուղեղի մի կտոր։ Հետո նա Facebook–ում գրել է․ «Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ համ ունի հանգուցյալի ուղեղը։ Ածուխի։ Այն այրվել էր՝ ածխանալու աստիճանի»։
Նրա արարքը առաջացրել է Հնդկաստանի քաղաքական գործողությունների հարցերով ամերիկյան հանձնաժողովի վրդովմունքը։ «ԱՄՆ տարածքում մարդկանց վրա ծագումով հնդիկների հարձակումների մասին բազմաթիվ հաղորդագրությունների ֆոնին՝ այս շոուն ինդուիզմը բնութագրում է որպես մարդակերություն»,- հայտնել են հանձնաժողովի ներկայացուցիչները։











