Նեապոլում «Հյուսիսի լիգա» աջ կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի քաղաք այցելելու դեմ բողոքի ցույցի ընթացքում տուժել է առնվազն 34 մարդ, որոնցից 28-ը ոստիկաններ են, հայտնում է La Repubblica-ն:

Սալվինիի այցի դեմ քայլերթին, որը պետք է իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենար Նեապոլի Մոստրա դ՝Օլտրեմարե ցուցահանդեսային կենտրոնում, մասնակցել է գրեթե 2 հազար մարդ:

Euronews-ի տեղեկություններով՝ ակցիայի մասնակիցները շրջափակել են ցուցահանդեսային կենտրոնը եւ հայտարարել, որ շրջափակումը չեն հանի մինչեւ Մատեո Սալվինին չհրաժարվի ելույթ ունենալուց: Ցուցարարները սկսել են շրջել աղբի կոնտեյներները եւ ոստիկանների վրա քարեր ու հրկիզվող խառնուդով շշեր նետել: