Վայոց ձորի Գնդեվազ համայնքի բնակիչներն այսօր՝ մարտի 12-ին, վարչապետի հետ հանդիպմանը բարձրացրել են Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ջերմուկ- Վայք ավտոճանապարհին հավաքված գնդեվազցիներն իրենց մտահոգությունն են հայտնել հանքի կառուցման վերաբերյալ՝ նշելով, որ հանքի շահագործումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ իրենց համայնքի վրա:

Կարեն Կարապետյանը նշել է, որ մարտի 16-ին Գնդեվազում Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին նիստին կմասնակցեն նաեւ Կառավարության ներկայացուցիչները, կլսեն գյուղացիներին մտահոգող խնդիրները եւ կփորձեն հնարավորինս աջակցել գնդեվազցիներին: