«Ազգային ժողովի 70 տոկոսին պետք է ուղարկել այս դեպքերում, որ ասենք պատերազմ է, թող գնան կռիվ անեն, երեխեքին են ուղարկում»,- այսօր՝ մարտի 21-ին Ստեփանավանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարզարշավի ժամանակ ասաց ստեփանավանցիներից մեկը:
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անմիջապես քաղաքացու առաջարկը կապեց առաջիկա ԱԺ ընտրությունների հետ:
«Ժողովուրդ ջան, այդ հարցը կարող եք լուծել ապրիլի 2-ին, նրանց ուղարկել «ջանդամի գյոռը»: Վերջ, ձեր ձայնով: Դուք իմացեք, երբ տեր եք կայնում ձեր ձայնին, ձեր ձայնը մեծ ուժ ունի:
Ձեր ձայնն այն զինամթերքն է, որ եթե մեզ զինում եք, մենք կարողանում ենք կռվել, մեր պայքարը առաջ տանել, ձեր ձայնը այն ուժն է, որով կարելի է ձեր ասած էդ հղփացած պատգամավորներին ուղարկել «ջանդամի գյոռը»»,- նշեց նա, հորդորելով. «Եկեք, տեր կանգնեք ձեր ձայնին»:











