Ազգային ժողովի բակում այսօր՝ ապրիլի 10-ին, Զարուհի Փոստանջյանը մոտեցել է զբոսնող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ խնդրել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը եռագույն դրոշ նվիրել:

«Մեր խմբակցությունում կա մի եռագույն դրոշ: Այդ եռագույն դրոշը, որ խնդրեմ, կնվիրե՞ք «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակին: Մենակ դա եմ Ձեզանից խնդրում, այս խորհրդարանն ավարտվում է, այդ խնդրանքն ունեմ», - դիմելով ԱԺ նախագահին՝  ասաց Զարուհի Փոստանջյանը:

Գալուստ Սահակյանը դրական պատասխան տվեց: Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ եռագույն պետք է խնդրի նաեւ Արցախի խորհրդարանից ու ձեռք բերի Արեւմտյան Հայաստանի դրոշը: