Չինաստանում գողն իր զոհից փախչելով՝ ոստիկանություն է հասել: UPI-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Շենժեն քաղաքում:

Տեսահսկման խցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը փողոցում կնոջ ձեռքից փախցնում հեռախոսն ու փախչում: Գողության զոհը վազում է նրա հետեւից: Սակայն հետապնդումը երկար չի տեւում. տղամարդը ոստիկանական բաժանմունք է հասնում եւ իրավապահների ձեռքում հայտնվում: Ավելի ուշ նա խոստովանել է, որ լավ չգիտի քաղաքն ու չի հասկացել, որ դեպի ոստիկանություն է փախչում: