Ոստիկանները ապրիլի 4-ին հայտնաբերել եւ բերման են ենթարկել 2017 թվականի փետրվարի 16-ին Բագրատունյանց փողոցի դեղատներից մեկում դեղագործին դանակահարողին: Կրծքավանդակի ձախ հատվածի կտրած ծակած վնասվածք, սրտամկանի ձախ փորոքի եւ ձախ մկանի վնասվածքներ ախտորոշմամբ դեղագործը տեղափոխվել էր հիվանդանոց: Դեղատան տեսախցիկները ֆիքսել էին դանակահարողին: Դանակահարողը Երեւանի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 43-ամյա Խաչիկ Սարգսյանն է:
Հայտարարվել էր հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է:











