Չինաստանի Չժանչժոու քաղաքում մեծ 12 հարկանի շենքի ապամոնտաժումը սաստիկ վախեցրել է տեղի բնակիչներին, գրում է Mashable–ը։
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են վախեցած անցորդները փախչում ընկնող շենքից,փրկվելով փոշու հսկայական սյունից։
Մինչ այդ իշխանությունները փողոցներում փակցրել էին հայտարարություն հին շենքի ապամոնտաժման մասին, բայց դրա շուրջը տարածքը չէին փակել։ Շենքը պայթեցնելու կարիք չի եղել՝ այն ինքնըստինքյան փլվել է, այն բանից հետո երբ կրող կոնստրուկցիան թուլացրել են հատուկ տեխնիկայով։











