Ոստիկանության աշխատակիցները Երեւանի Մանանդյան փողոցից ապրիլի 26-ին, բերման են ենթարկել 27-ամյա Վլադիմիր Ա.-ին՝ թմրանյութ ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով:
Ըստ ոստիկանության ունեցած տեղեկությունների Վլադիմիր Ա.-ն ձեռք էր բերում եւ օգտագործում թմրանյութ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերել են դանակ, իսկ նրա`OPEL մեքենայի խուզարկությամբ սրահից՝ սպիտակ կոշտ բյուրեղանման զանգվածով 3 փաթեթ։
Համաձայն եզրակացության փաթեթների բյուրեղանման զանգվածները մետանֆետամին են եղել։ Նույն օրը ոստիկանության ծառայողները խուզարկել են Մանադյան 9/6 հասցեում գտնվող շինությունը։ Անձնական խուզարկության է ենթարկվել նաեւ շինության վարձակալ 32-ամյա Արթուր Հ.-ն։ Վերջինիս մոտից հայտնաբերել են 3 փաթեթ, որոնցից մեկը լցված էր սպիտակ գույնի փոշեբյուրեղանման զանգվածով, երկրորդ փաթեթում առկա էր դեղնականաչավուն յուրահատուկ մանրացված չորացված զանգված, իսկ երրորդ փաթեթում կար դեղահաբի կտոր:
Պարզվել է, որ հայտնաբերվածը մետանֆետամին եւ մարիխուաննա էր։











