Ֆինլանդիայում պոպուլյար է դարձել հոբբի- հորսինգը՝ փայտե ձողով խաղալիք ձիերով մրցելը, հայտնում է BBC–ն։

Երկրում կանոնավոր կերպով անցկացվում են ազգային մրցույթներ այդ մարզաձեւով։

Հոբբի – հորսինգով գերազանցաբար աղջիկներն են զբաղվում։ Նրանք իրենց համար փայտե ձողերի վրա ձիեր են ձեռք բերում, խնամում դրանց ու մասնակցում մրցույթների։