«Երկիր ծիրանի» կուսակցության առանջորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավն ամփոփեց Ազատության հրապարակում։ Զարուհի Փոստանջյանին ընտրողները դիմավորեցին մեծ խանդավառությամբ։ Մասնավորապես, տարեց երկրպագուներից մեկը ճերմակազգեստ Փոստանջյանին տեսնելով՝ բացականչեցին՝ «մեր ծիրանը եկա՜վ, ծիրանը եկա՜վ»։ Նրանցից մեկը Զարուհուն համեմատեց Փառանձեմ թագուհու հետ, մյուսը՝ Ժաննա դ'Արկի։ Փոստանջյանի հետ ողջագուրվելուց հետո նրան սպիտակ կալաներով ուղեկցեցեին հարթակ։
«Մեր ծիրանը եկավ, մեր Փառանձեմը, մեր Ժաննա դ'Արկը». ինչպես Զարուհի Փոստանջյանին դիմավորեցին երկրպագուները (Ֆոտո)
Հասանելի է
english










