Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռ հույսը չի կորցրել, որ պաշտոն է ստանձնելու նոր կառավարությունում: ՀՀԿ խորհրդի նիստից հետո նա NEWS.am-ի հետ զրույցում ասել է՝ այսօր պատգամավորների հարցն է քննարկել:

Հարցին՝ սրտնեղած չէ՞, որ որեւէ պաշտոնի չարժանացավ, Խաչատրյանն ասել է. «Ես Ազգային ժողովի պատգամավոր չեմ, ի՞նչ պաշտոն պիտի ստանայի»:

Դիտարկմանը, որ խոսքը գործադիրում պաշտոն զբաղեցնելու մասին է՝ արձագանքեց.«Էսօր կառավարության հարցը չի քննարկվել, դեռ վաղ է խոսել այդ մասին»:

 Հարցին՝ վիրավորված չէ, որ ՀՀԿ-ականները որակական առաջընթաց են համարում իրեն, Առաքել Մովսիսյանին որեւէ պաշտոնում չնշանակելը, ասաց. «Դրանք լրագրողների խոսակցություններն են»: