Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել Կարեն Բոթոյանը: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում:

Կարեն Բոթոյանը նախորդ խորհրդարանի պատգամավոր էր ընտրվել որպես միամանդատ պատգամավոր: Նա «Օրինաց երկիր» (այժմ՝ «Հայկական վերածնունդ») կուսակցության անդամ է, բայց երբ կուսակցությունը հերթական անգամ հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին, լքեց կուսակցությունը (սակայն պատգամավորական մանդատից չհրաժարվեց):

Նախկին մարզպետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլին կայացած ընտրությունների արդյունքներով խորհրդարան է վերադարձել: