Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչը որոշել է, որ պտտահողմը չի կարող խանգարել իրեն շտկել սիզամարգը։ Լուսանկարը, որտեղ Թեունիս Վեսելս անունով տղամարդը շարունակում է աշխատել մոլեգնող պտտահողմի ֆոնին, Facebook-ում հրապարակել է նրա կինը։

Լուսանկարը մակագրված է. «Իմ գազանիկը՝ քամին մազերի մեջ, խոտ է հնձում»։

CBC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում Վեսելսն ասել է. «Լուսանկարում երեւում է, թե պտտահողմը շատ մոտ է, իրականում այն շատ հեռու էր։ Դե, այնպես չէ, որ շատ հեռվում էր, բայց մեզանից բավական հեռու էր»։