Տեսա- եւ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումները փոստային ծառայության միջոցով հաճախ հասցեատիրոջը չեն հասնում: Այս խնդրի լուծման նպատակով Ճանապարհային ոստիկանությունն ամիսներ առաջ ներդրվել է համակարգ, որով վարորդը տուգանքի մասին կարող է տեղեկանալ մեյլով:

Վարչական ակտերի ծնուցման ոլորտում ՃՈ-ն եւս երկու նորամուծություն ունի, որոնց միջոցով վարորդը պարզ ու հարմարավետ եղանակով կտեղեկացվի իր խախտման եւ դրա հետեւանքով կայացված որոշման մասին:

Մասնավորապես, մայիսի 24-ից արդեն գործում է ՃՈ տեսա- եւ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով արձանագրվածորոշումների վերաբերյալ ծանուցումները SMS հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը: Դրա համար վարորդը պետք է իր մեքենայի տվյալները գրանցի համակարգում: Դրա համար անհրաժեշտ է 1041 կարճ համարին ուղարկել մեքենայի սերիան, համարը եւ հաշվառման համարանիշը՝ առանց միջակայքի: Եթե տվյալները ճիշտ են լրացված, վարորդը ստանում է հաղորդագրություն, որ այսուհետ ծանուցումները կստանաք նաեւ SMS-ով: Այդ կարճ հաղորդագրությունն ուղարկելու արժեքը 50 դրամ է:

Հաջորդ նորամուծությունը կգործարկվի այսօրվանից: Ըստ այդմ, վարորդները հնարավորություն կստանան տեսա- եւ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումները ստանալ «Տելեգրամ» հավելվածի միջոցով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում