ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիասթափված է ֆինն լրագրողի Չեչնիա մեկնելուց հրաժարվելու պատճառով, որտեղ վերջինը պետք է ուսումնասիրեր ԼԳԲՏ փոքրամասնություններին իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Ռուսաստանի ԱԳՆ ժամանած ֆինն լրագրողը, որը «Չեչնիայի գեյերի»  հարցում քաղաքական ենթատեքստ էր փնտրում, մտափոխվել է Չեչնիա մեկնելու հարցում։ Այդ մասին նա եւ իր խմբագրությունը գրել են սոցկայքերում», - իրազեկել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «ֆիններն իրենց որոշումը մեկնաբանել են իշխանությունների թելադրանքով շարժվելու ցանկություն չունենալով»։ «Yle միջազգային պարբերականի ղեկավար Էլինա Ռավանտին հայտարարել է՝ լրագրողների ուղեւորությունների գլխավոր նպատակներից մեկը տարբեր, ռեպորտաժի տեսանկյունից կարեւոր մարդկանց հետ հանդիպելն է։ Այդ նպատակին դժվար է հասնել, եթե ծրագրեր կազմելուն միջամտում են պաշտոնյաները»,-մեջբերել է Զախարովան։