Կրասնոյարսկում գետնասկյուռների համար փողոցում անցում է հայտնվել՝ փոքրիկ նշագծեր, նշան եւ գործող լուսակիր։ Ենթադրվում է, որ այդ փոքրիկ անցումից կօգտվեն 5000 գետնասկյուռներ։
Վերջինները բնակվում են Տատիշեւ կղզում՝ Կրասնոյարսկի կենտրոնում գտնվող պարկում, հաղորդում է «Պրիմա քաղաք»-ը։ Ի դեպ, գետնասյուռները կղզու խորհրդանիշն են, որը կոչում են նաեւ Գետնասկյուռների բացատ։ Անցումը ստեղծել է «Պրիմա» մեդիախումբը։














