Կոմիում Պեչորա քաղաքի բնակիչները քաղաքում արջի են հանդիպել, որը շրջել է սովորական ճանապարհով։ Այնտեղ ձյունը դեռ չի հալվել եւ, ըստ երեույթին, արջը դուրս է եկել սնունդ որոնելու։
Մարդկանց տեսնելով՝ կենդանին մի կողմ է քաշվել եւ հետեւի թաթերի վրա կանգնել՝ պատրաստվելով պաշտպանվել։ Սակայն որոշ ժամանակ անց արջը որոշել է անտառ վերադառնալ, հաղորդում է «ՊրոԳորոդ» կայքը։











