Մայիսի 27-ին ինչ-որ մեկըԱբովյանի ճարտարագիտական հանրակացարանի մոտ թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան եւ դիմել փախուստի, վնասի չափը մոտ 250 հազար դրամ էր:
Կինը ոստիկանության Կոտայքի բաժին էր դիմել: Ոստիկաններին հաջողվել էր պարզել հանցագործի արտաքին տվյալները: Մայիսի 26-ին Արաբկիրի վարչական շրջանում եւս նմանատիպ երկու դեպք էր եղել, եւ տեսախցիկները կրկին ֆիքսել էին հանցագործին: Արտաքին տվյալները համընկնում էին: Եվս մեկ դեպք գրանցվել էր մայիսի 28-ին Կոտայքի բաժնում:
Այս դեպքում հանցագործին փախչել չէր հաջողվել: Նրան բռնել էին մինչեւ տուժողի կողմից հաղորդում տալը: Պարզվել է, որ հանցագործը Երեւանի բնակիչ Լեւոն Հ.-ն է: Նա 2016 թվականից դարձյալ կողոպուտ կատարելու համար Լեւոն Հ.-ի գործերը դատարանում են, բայց նա շարունակել է կողոպտել կանանց:
«Նկատել եմ կանանց, վզնոցը հետեւից պոկել ու փախել եմ, հետո տարել ծախել եմ»,-ոստիկանությունում պատմել է նա:











