Ագզային ժողովի արտահերթ նիստում այսօր՝ հունիսի 7-ին, քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագծի քննարկումը:
Նախագիծը խորհրդարանում ներկայացնում է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Սեփականաշնորհման են ներկայացված 47 պետական ընկերություններ, որից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հայավտոկայանը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանի Փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան:
Ամենամեծ թվով օբյեկտներն առաջարկել է Առողջապահության նախարարությունը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն եւ մի շարք փոքր հաստատություններ:
Այս ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է 35-36 մլրդ դրամ (74 մլն դոլար) ստանալ:











