Քոնեքթիքութ նահանգում ամերիկուհին փրկել է տղայի կյանքը՝ երեխային նրա վրա սլացող մեքենայից հեռու հրելով  ու հիմնական հարվածն իր վրա ընդունելով, հայտնում է NBC4I-ն։

Երեխան լուրջ վնասվածքներ է ստացել, բայց Ջորդանի շնորհիվ ողջ է մնացել։ Երեխային սպառնում էր ոտքերի անդամահատում, բայց երկարատեւ վիրահատությունից հետո նրա վերջույթները հաջողվել է փրկել։

Երեխային փրկող կինը հիմա հիվանդանոցում է, որտեղից դուրս գրվելուց հետո նրան կպարգեւատրեն քաջության համար։