«Ելք» դաշինքի պատգամավորները տարբեր ավագանիներից զանգեր են ստանում, որորնք խնդրում են ԱԺ-ում բարձրաձայնել, որ համայնքների խոշորացումը աղետ է գյուղերի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների օրինագծի եւ հարակից օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշել է հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Զանգում ասում են՝ Զեյնալյան ջան, Գորգիսյան ջան, Փաշինյան ջան, էդ ԱԺ ամբիոնից ասեք, որ սա աղետ է, չի կարելի, սա ցեղասպանություն է: Հետո հետաքրքրվում ենք, որ տեսնենք էդ զանգողների ով ով է: Ու հիմա ուզում եմ էդ մարդկանց ասել՝ ում համար ընտրակաշառք էիք բաժանում ոչ հեռավոր անցյալում, նրանց էլ զանգեք՝ բացատրեք, թե սպիտակ ցեղասպանությունը որն է»,-հայտարարեց Փաշինյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանում արդեն հան 18 խոշորացված համայնքներ, որոնց մեջ 140 համայնքներ են միավորված, իսկ այժմ կառավարությունն այս օրինագծով առաջարկում է ձեւավորել եւս 34 խոշորացված համայնքներ, որոնց մեջ կմիավորվեն 328 համայնքներ:











