ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է եղել իրեն պատկանող գոլֆ ակումբում կազմակերպված հարսանեկան արարողությանը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Հարսանիքի մասնակիցները տեղյակ չեն եղել, որ Թրամփն ակումբում է։ Բայց երբ գաղտնի ծառայության աշխատակիցներն ընդհատել են արարողությունը, պարզ է դարձել, որ հարսանիքը եւս մեկ հյուր ունի։ Թրամփը, իմանալով նորապսակների անունները, լուսանկարվել է նրանց հետ։












