ԱՄՆ-ում Յոսեմիթի ազգային պարկում զբոսաշրջիկը տեսագրել է արջին, որը ջրվեժում խեղդվելուց է փրկվել։ Սկզբում միջադեպը զվարճացրել է զբոսաշրջիկին, բայց շուտով նրա ուրախությունը փոխարինվել է անհանգստությամբ, երբ ջրի հոսանքը քշել է արջին։
Ըստ երեւույթին, արջը լավ չէր հաշվարկել ուժերը։ Վախեցած զբոսաշրջիկն անջատել է տեսախցիկը։ Սակայն, նրա հավաստմամբ, քիչ անց տեսել է, թե ինչպես է կենդանին դեպի ափ լողում։











