Հունիսի 1-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ կատարելագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել: նույն օրը ժամը 11.45-ի սահմաններում, Ադոնցի եւ Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկից կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել մի տղամարդ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված փայլաթիթեղ, որի մեջ էլ «Բ» գրառմամբ հաբ:
Ոստիկանները կասկածներ ունեին, որ դա սուբուտեքս տեսակի թմրամիջոց է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանները նույն օրը երեկոյան Կոմիտասի փողոցի շենքերից մեկի բակից թմրամիջոցներ պահելու, իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Մկրտիչ Կ.-ին եւ 35-ամյա Կարեն Հ.-ին: Վերջինիս տաբատի գրպանում հայտնաբերվել է հեղուկով լցված ներարկիչ:
Պարզվել է, որ նրան թմրանյութը 20 հազար դրամով վաճառել է 41-ամյա Մկրտիչ Կ.-ն: Մկրտիչը միայն մայիսին 15 անգամ հաբ է վաճառել նույն մարդուն՝ յուրաքանչյուրը 25 հազար դրամ:











