ԱՄՆ նախկին նախագահ, 93 տարեկան Ջիմի Քարթերը, Ատլանտայից Վաշինգտոն թռչող օդանավում հայտնվելով՝ մինչեւ իր տեղը զբաղեցնելը ողջունել եւ սեղմել է չվերթի բոլոր ուղեւորների ձեռքը, հայտնում է CNN-ը:

Ուղեւորներից Ջեյմս Ռաքեր Շիֆիլդը, որը սմարթֆոնով նկարահանել է ձեռքսեղմման գործընթացը եւ տեղադրել Twitter-ի իր միկրոբլոգում, խոստովանել է, որ ցնցված եւ զարմացած էր:

Ջիմի Քարթերը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ 39-րդ նախագահն է (1977-1981): Նա 2002 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: