ԱՄՆ-ում 50 տարի դալտոնիզմով տառապող Քրիս Սմելցերը առաջին անգամ կարողացել է աշխարհը գունավոր տեսնել: Նրան ակնոց են նվիրել, որի օգնությամբ նա առաջին անգամ կարողացել է աշխարհն այնպիսին տեսնել, ինչպիսին է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տղամարդն իր զգացումները չի զսպել. «Օ, Աստված իմ: Կապույտ ջինսեր, ճի՞շտ է: Սա հիասքանչ է: Սա պարզապես խելահեղություն է: Ձեզ անչափ շնորհակալ եմ»:
Ակնոցը դնելով՝ նա առաջին հերթին իր ձեռքերն է զննել, շուրջն ամեն ինչ: Ծառերին նայելով՝ Սմելցերը չի կարողացել արտասուքը զսպել:











