Տղամարդը, որը կրակել էր Կոնգրեսի պատգամավոր Սթիվ Սքալիզի վրա, ձերբակալվել է, Twitter-ում հայտնել են Ալեքսանդիրիայի ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ոստիկանությունը հետաքննում է անկանոն հրաձգության դեպքը… Կասկածյալը ձերբակալված է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ հայտնի չեն: Fox News-ի տեղեկություններով՝ Սքալիզը վիրավորվել է ազդրից:

ԱՄՆ Կոնգրեսի միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժել է առնվազն 5 մարդ: Անհայտ անձը կրակ է բացել մարդկանց խմբի վրա, որոնց թվում է եղել Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվ Սքալիզը: