Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 02.15-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Փրկարարները տարահանել են մուտքի 8 բնակիչներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 03:16-ին: Բնակարանում այրվել է հյուրասենյակը (մոտ 16 քմ)՝ գույքով: