Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն:
Տուժած քաղաքացին տեղեկացրել է, որ երկրաշարժից հետո Երեւան էր տեղափոխվել եւ ընտանիքի հետ վարձակալությամբ բնակվել: 2014թ. «Վերնիսաժում» ծանոթացել էր մի քաղաքացու հետ, նա ասել էր, որ հավաքած փող ունի եւ պատրաստվում է տուն գնել: Քաղաքացին նշել է, որ բնակարանների վաճառքով զբաղվող ծանոթ ունի եւ հավաստիացրել, որ կօգնի բնակարան գնել:
Միջնորդի հետ հանդիպել են, առաջարկել է Բաբաջանյան փողոցի նորակառույց շենքերից մեկում բնակարան, շահել է գնորդի վստահությունը եւ վճարել 1000 դոլար եւ 800 հազար դրամ, այնուհետեւ միջնորդը 16 հազար դոլար էր կորզել նրանից:
Համալիր միջոցառումների արդյունքւոմ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել միջնորդ ներկայացած անձը՝ Երեւանի բնակիչ 47-ամյա Խաչատուր Վարդանյանը
«Մեծ պարտքեր եմ ունեցել, այդ քաղաքացուց 16 հազար դոլար եմ վերցրել պարտքերս փակելու համար»,-ոստիկանությւոնում ասել է նա:











