Թմրամիջոցների ապօրինի շրջնառության դեպքերի բացահայտումն առանձնակի հմտություն է պահանջում. հետախուզական միջոցառումների հստակ ծրագրից զատ, երբեմն տարբեր ստորաբաժանումների համագործակցություն ու համատեղ ուժերի լարում:

Հենց նման համագործակցության արդյունքում ոստիկանները ապօրնի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հերթական դեպքն են բացահայտել: Հունիսի 9-ին քրեական հետախույզները Արաբկիրի վարչական տարածքում դարանակալում են կազմակերպել եւ Սունդուկյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Ավետիսյան փողոցի բնակիչ Գագիկ Ա.-ին: Նրա մոտից ոստիկանները հայտնաբերել են թղթե փաթեթ, որի մեջ ափիոնանման կոշտ զանգված է եղել եւ ներարկիչ:

Իրավապահները պարզել են, որ Գագիկը թմրանյութը գնել է Արմենակյան փողոցի բնակիչ Գերասիմ Վ.-ից: Մայիսի 10-ին նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ կաթուցիչ՝ շագանակագույն հետքերով, մեկ ներարկիչ՝ դեղին լուծույթով, ծախախոտի տուփ՝ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող կոշտ զանգվածով: Գերասիմ Վ.-ն նույնպես բերման է ենթարկվել, ապա կալանավորվել: