Հունիսի 9-ին, առավոտյան ժամը 09.10-ին ոստիկանության Արմավիր բաժնում արտակարգ դեպք է գրանցվել: Մի երիտասարդ ծեծել է դուռը, ապա դանակահարել դուռը բացող ոստիկանին:

Տուժող ոստիկանը պատմել է դեպքը. «Մոտիկացա ֆորտուշկին, բացեցի տեսա մի հատ երիտասարդ էր, 20-22 տարեկան: Հարցրեցի՝ ինչ ա ուզում, ասեց՝ շատ վատ եմ, ինձ օգնություն է պետք: Դուռը բացեցի, էդ պահին մի քայլ արեց ու դանակով խփեց: Երկրորդ անգամ էր ուզում խփել, երեւի վզիս կպավ»,-պտմել է տուժած ոստիկանը՝ հավելելով, որ այդ պահին մոտեցել են իր գործընկերները եւ վնասազերծել հարձակվողին:

Պարզվել է, որ նա 20-ամյա Սեւակ Պ.-ն է, ով շրջապատում հայտնի է իր հարբեցողությամբ: Նա ոստիկանությունում պատմել է, որ դեպքի պահին խմած է եղել. «Չեմ հիշում ոչ մի բան, խմած եմ եղել»: Սակայն քիչ անց, նա «հիշել է» եւ սկսել պատմել դեպքի հանգամանքները. «Դանակը վեկալել եմ տնից, եկել եմ, տուկ-տուկ եմ տվել դուռը բացել են, դանակով խփել եմ ու էլ չեմ հիշում»:

Հարցին, թե ինչու է խփել, Սեւակը պատասխանել է. «Չգիտեմ»:

«Զղջում եմ դրա համար, էսքան բանը, որ եղավ»,-ասել է նա: