Ավստրալիայում ջրի հատակում բռնել են սողունի գլխով, օձաձկան մարմնով ու հարյուրավոր սուր ատամներով ձուկ, գրում է Daily Mail.-ը։
«Հրեշ- ձուկը» սուպերգիշատիչ է, ոը ապրում է 1-2․5 կմ խորության վրա։ Այն հեշտությամբ կծում է կաղամարներին ու մյուս ձկներին իր հսկայական ծնոտով։ Սողունագլուխ ձկան երախում հայտնված զոհերը ողջ մնալու շանս չունեն՝ որքան շատ են փորձում ազատվել՝ այդքան խորն են հայտնվում նրա երախի մեջ ։
Էվոլյուցիայի ընթացքում սողունագլուխ ձուկը դարձել է հերմաֆրոդիտ, հույս ունենալով ավելացնել սերունդ տալու հավանականությունը ծովի խորքում, որտեղ սովորաբար ձկները իրարից հեռու են ապրում։











