Մոսկվայում այրվել է ուղեւորներով «ԼիԱԶ» ավտոբուսը: Պատահարի հոլովակը համացանցում հրապարակել են արտակարգ իրավիճակի ականատեսները, փոխանցումէ RG-ն: 

Օգտատերերի տեղեկություններով` պատահարը տեղի է ունեցել Զելենոգրադի շրջանում, տեղական պոլիկլինիկայից ոչ հեռու: Երբ ավտոբուսն անցել է Սոլնեչնի ծառուղով, այն անսպասելի ծխով է պատվել:

ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ բռնկումը տեղի է ուեցել շարժիչի հատվածում: Վարորդը կարողացել է ուղեւորներին արագ իջեցնել եւ կրակը մարել մինչեւ հրշեջ մեքենայի ժամանումը: