ՀՀ քաղաքացուն պետք է իսկապես հերոսի կոչում տալ, որովեհետ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ լսելով գրանդիոզ, ֆանտաստիկ ելույթներ, չկորցրեց կոմնորոշվելու ունակությունը եւ ճիշտ ընտրություն կատարեց: Այս մասին այսօր՝ հունսիի 21-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկամն ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«ՀՀ քաղաքացուն պետք է իսկապես հերոսի կոչում տալ, որովեհետեւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ լսելով գրանդիոզ, ֆանտաստիկ ելույթներ, չկորցրեց կոմնորոշվելու ունակությունը իր վրա վերցրեց մրցավարի դերակատարությունը եւ արձանագրեց, թե խաղադաշտի որ մասում գրանցվեց գոլ, որ մասում՝ ինքնագոլ եւ որտեղ խաղից դուրս վիճակ»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե կառավարությունը 5 տարվա ծրագիր է ներկայացրել, նշանակում է, որ այն քաղաքական թիմի ծրագիրն է:











