Հայաստանում ոչ ոք չպետք է միջոցների բացակայության պատճառով առանց կրթության մնա։ Այս մասին հունիսի 22-ին Ազգային ժողովում հայտարարեց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ 2017-2022 թվականների Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ կրթության ոլորտում համարձակ քայլեր են առաջարկվել։ Նոր պայմաններ կստեղծվեն, որպեսզի կրթություն կարողանա ստանալ յուրաքանչյուրը։ Եւ ոչ մի ընդունակ երեխա չպետք է առանց գիտելիքների մնա միայն նրա համար, որ ընտանիքը բավականաչափ միջոցներ չունի։
«Այս խնդիրը Կառավարությանը կօգնեն լուծել մեզ մոտ գործող տարբեր հիմնադրամներ։ Բուհական համակարգի մրցունակությունը կօգնի Բոլոնիայի գործընթացին հետեւելու հարցում։ Դա թույլ կտա ամրապնդել արտասահմանյան, այդ թվում՝ եվրոպական ինստիտուտների ու համալսարանների հետ ակադեմիական փոխանակությունը», - նշեց Ավագյանը։











