79-ամյա Խիրուոկի Արակավան արդեն մեկ քառորդ դար աշխատում է Խասամ ստորջրյա արգելոցում։ Եվ հենց քառորդ դար էլ շարունակվում է նրա ընկերությունը ասիական գառնագլուխ գուբանի հետ՝ Յորիկո անունով, հայտնում է «Աֆիշան»։
Մի անգամ, լողալով արգելոցի ջրերում՝ ճապոնացին նկատել է մի փոքրիկ ձկան։ Վնասվածքի պատճառով ձուկը չէր կարողանում ինքնուրույն ուտել ու տղամարդը սկսել է նրան խնամել։ Տասը օր նա կերակրել է ձկնիկին աղացած ծովախեցգետնով ու փրկել նրա կյանքը։
Այդ ժամանակվանից արդեն 25 տարի է անցել ու Խիրուոկի Արակավան ու Յորիկոն այդ ընթացքւոմ լավագույն ընկերներ են դարձել։ Իջնելով ջրի հատակ՝ ճապոնացին փայտով հարվածում է մետաղական կոնստրուկցիային, ձուկը որսում է ձայնը ու մոտ լողում։ Հետո ընկերների մոտ սկսվում են փոքր ընթրիք, ուրախ ստորջրյա խաղեր, շոյանքներ ու նույնիսկ համբույրներ։
Ճապոնացին վստահ է, որ ձուկը ճանաչում է իրեն ու իր հետ շփվում է ոչ միայն ուտելիք ստանալու համար։











