Սոցցանցերի ադրբեջանական սեկտորում մեծ աղմուկ է բարձրացրել Բաքվում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը։

 haqqin.az-ի փոխանցմամբ, զայրացած կինը ծեծել է տղամարդուն ոստիկանների աչքի առաջ։

Մեքենան վարող կինը ճանապարհը չէր զիջել կողքով անցնող մեքենային։ Կնոջ ու երկրորդ մեքենայի վարորդի միջեւ վեճ էր սկսվել, որը վեր էր ածվել ծեծկռտուքի։ Զայրացած կնոջը չեն կարողացել հանդարտեցնել նույնիսկ դեպքի վայր ժամանած ոստիկանները։