Հայաստանի բոլոր գազալցակայաններում ստուգելու են անվտանգությունը՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանց տերերը: Հունիսի 30-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիմա, նրա խոսքով, քննարկվում է նաեւ լցակայանների պատասխանատվության պարտադիր ապահովագրության գաղափարը: Այդ դեպքում դրանք ավելի ուշադիր կլինեն անվտանգության ապահովման չափանիշներին հետեւելու հարցում:

Նշենք, որ Հայաստանում գազալցակայանների խոշորագույն ցանցերից մեկը պատկանում է իրեն ընդդիմադիր հռչակած Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ին: