«Իմ որդին օրենքով է ազատվել ծառայությունից»,–Ազգային ժողովում այսօր հայտարարել է  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը։

«Իմ որդին 2005 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո գիտությունների թեկնածուի դիսերտացիա է պաշտպանել, այդ ժամանակ օրենքն ազատում էր ծառայությունից: Մասնագիտությամբ տնտեսագետ է, դրանից հետո մի քանի տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ապա աշխատանքի անցել մասնավոր ընկերությունում:»,–ասել է պատգամավորը։

 Լրագրողների պնդմանը, թե ասպրանտուրայից հետո կարող էր շարունակել, իշխանության ներկայացուցիչը  ասել  է. «Հիմա էլ իմ որդին 40 տարեկան է, խնդրում եմ իրեն, թող գնա ծառայի»։