Երեք անգամ ամիսների տարբերությամբ, նույն գյուղից՝ Գետամեջից, գողություն էր տատարվել, սակայն տուժողներն այդպես էլ չէին դիմել ոստիկանություն:
Անհայտ անձը հոկտեմբեր-նոյեմբերին երկու ամառանոցներից հափշտակել էր էլեկտրազոդման սարքեր, էլեկտրական սղոցներ, գայլիկոն, փայտամշակման գործիքներ, ավոտպահեստամասեր, այլ կենցաղային ու շինարարական ապրանքներ:
Արդեն գարնանը նույն անձը գյուղի խանութից փող, մթերք ու ծխախոտ էր հափշտակել՝ հետը տանելով նաեւ պարտքերի տետրը:
Բոլոր 3 դեպքերում տուժածները իրավապահներին չէին դիմել:
Վերջին դեպքից 1 ամիս անց իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ Գետամեջ գյուղի բնակիչ Արմեն Ա.-ն ամառանոցներից գողություններ է կատարում, իսկ հունիսի 24-ին նրան բերման են ենթարկել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունք:
Արմեն Ա.-ն ոչ միայն չի ժխտել կատարածը, այլեւ մանրամասն պատմել է, թե երբ, ինչպես եւ ում ամառանոցն ու խանութն է թալանել:











