Թուրքիայի Անթալիա քաղաքում ընկերոջ հետ վիճելուց ժայռից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել, սակայն փրկարարներին հաջողվել է փրկել աղջկա կյանքը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ 23–ամյա աղջիկը ընկերոջ հետ վիճելուց հետո մոտեցել է ծովին մերձակա բարձրադիր հատված. Սկսել գարեջուր խմել եւ պատրաստվել նետվել ներքեւ։

Այդ ընթացքում ականատեսները փրկարարներ են կանչել։ Փրկրարարներից մեկը փորձել է տարբեր միջոցներով աղջկան հետ պահել նետվելուց, սակայն աղջիկը նետվել է։ Փրկարարին հաջողվել է բռնել աղջկա զգեստից, սակայն չի կարողացել պահել։ Աղջիկը հայտնվել է ծովում, որտեղ արդեն սպասող փրկարարական նավակը շտապ օգնության է հասել եւ աղջկան տեղափոխել հիվանդանոց։